Բաժիններ՝

Թբիլիսիում հայտնաբերված կառույցները 19-րդ դարի ավերակներ են

Թբիլիսիի Ծերեթելիի պողոտայում ընթացող վերականգնողական աշխատանքների ընթացքում ստորգետնյա կառույցներ են հայտնաբերվել։ Թբիլիսիի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն, ըստ փորձագետների եզրակացության՝ նշված շենքերը 19-րդ դարի ավերակներ են։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ուսումնասիրության և որոշումների ընդունման գործընթացում ներգրավված են Վրաստանի մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության ներկայացուցիչները և հնագետները»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Ըստ հնագետ Մերաբ Ձնելաձեի, որի հայտարարությունը հրապարակել է Թբիլիսիի քաղաքապետարանը, Դիդուբեի Սուրբ Ծննդյան տաճարի բակում մոտ 12 դամբարան է հայտնաբերվել.

«Ներկայում դրանք մանրամասն ուսումնասիրվում են, և մոտ ապագայում մենք ձեզ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք»,- ասել է Ձնելաձեն։

Քաղաքապետարանի տեղեկություններով, շենքերը հայտնաբերելուն պես՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման ծառայությունը դրանց մասին անմիջապես տեղեկացրել է Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։

Գործակալության տվյալներով, աշխատանքներն այժմ իրականացվում են մասնագետների հսկողությամբ և համապատասխան կանոնների պահպանմամբ, իսկ ավերակների հետաքննությունը կավարտվի մոտ ապագայում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս