Ամեն ինչ անելու եմ, որ Խաչատուրովի խափանման միջոցի փոփոխության հարցը քննվի դռնբաց. Հակոբ Ենոքյան

«Դատարանի աշխատանքին հնարավոր է գնահատական տալ միայն դատավարական համապատասխան ակտերը բողոքարկելով»,- այսօր Բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գործով նախնական դռնփակ դատալսումներից հետո ասաց նրա պաշտպան Հակոբ Ենոքյանը:

Ինչ վերաբերում է դռնփակ ռեժիմով նիստն անցկացնելուն, ըստ պաշտպանի, միակ խնդիրը կարող է լինել հանրային ճնշումից խուսափելու, լրատվամիջոցների լուսաբանումից խուսափելու հանգամանքը:

«Էս պահին դատարանն անհասկանալի պատճառաբանություններով մերժեց նիստը դռնբաց անցկացնելու մեր միջնորդությունը, բայց մյուս դատական նիստերի ընթացքում ամեն ինչ անելու եմ, որ, օրինակ, Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցի պահպանման, փոփոխման կամ վերացման հարցը քննարկվի դռնբաց ռեժիմով և ԶԼՄ-ների մասնակցությամբ»,- ասաց Հակոբ Ենոքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս