«Խաղաղության պայմանագիր չի կնքվելու, եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա լինելու է պատերազմի փաստաթուղթ». Գեղամ Մանուկյան
Հակակոռուպցիոն դատարանում 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի քրեական գործով դատական նախնական լսումներն են՝ դռնփակ:
Իսկ դատարանի բակում ի աջակցություն գեներալի՝ հավաքվել են պահեստազորի սպաներ, արցախյան պատերազմի շարքային քաղաքացիներ և այլք:
Լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօր խորհրդանշական օր է՝ Շուշիի ազատագրման պատմական օրն է, իսկ դատարանի դահլիճում հայրենիքի սահմանները պաշտպանած Գրիգորի Խաչատուրովն է, և Շուշիի ազատագրման օպերացիայի հրամանատարներից մեկը՝ Սեյրան Օհանյանը:
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանը վարույթ է ընդունել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ գործը։
Գեղամ Մանուկյանը հիշեցրել է, որ ևս նման դատավարություն ենք ունեցել, երբ Շուշիի ազատագրման օրը դատարանի դահլիճում են եղել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գեներալ Յուրի Խաչատուրովը և մյուսները:
«Սա իշխանությունների մոլագարության ցուցանիշն է՞»,- ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է ստորագրվելիք խաղաղության պայմանագրին Հայաստանի և Ադրբեջանի միջև, Գեղամ Մանուկյանն ասել է.
«Խաղաղության պայմանագիր չի կնքվելու, եթե անգամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա լինելու է պատերազմի փաստաթուղթ, դա լինելու է կապիտուլյացիայի փաստաթուղթ»:
Ըստ նրա, իշխանություններն անընդհատ շրջանառելով, թե ստորագրվելու է խաղաղության պայմանագիր, փորձում են մոլորեցնել հասարակությանը, իսկ ընդդեմ կապիտուլյացիայի ոտքի կանգնած ցանկացած մարդ՝ այս իշխանությունների կողմից վտանգ են դիտում:
Մանրամասները՝ տեսանյութում