Դրա համար էլ ազգովի մի բան անել չենք կարողանում. Ա.Պեպանյան
![](https://168.am/wp-content/uploads/2013/02/ARCRUN.jpg)
Քաղաքական մեկնաբան Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Իմ կողմից շատ հարգված մի անձնավորություն, դիմելով վերլուծաբաններին, ասել էր, թե՝ մի բան արեք, որ վերլուծելու բան ունենաք, ոչ թե վերլուծե՜ք-վերլուծե՜ք:
Ողջ հարցն այն է, որ հարկ եղած վերլուծությունն արված չէ, դրա համար էլ ազգովին մի բան անել չենք կարողանում: Որպես հաստատում խոսքերիս, ներկայացնեմ ութսուն տարի առաջ գրված մի մտահոգ միտք՝
«Վերագնահատելով մեր անցեալը` պիտի խոստովանենք, որ ենթակայական մեր անթիւ մեղքերը սրւեցին, դարձան անյաղթելի չարիք նաեւ այն պատճառով, որ մեր կեանքի ու գործի մեջ գիտականութիւն չմտցրինք … ցայսօր էլ սրբագրումի փորձ չարեցինք եւ հետեւանքն այն եղաւ, որ հոգեւոր ծուլութեամբ պայմանաւորւած մտաւոր մակերեսայնութիւնը, ահա, խեղդում է մեզ»: