59-ամյա Վանիկ Ն.-ն հետախուզվում էր հանցագործության մասին չհայտնելու մեղադրանքով
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Բաղրամյան բնակավայրում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա Վանիկ Ն.-ն, որը հետախուզվում էր հանցագործության մասին իմանալու և չհայտնելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: