«Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պնդում եմ ու վերահաստատում,որ 2020-ի հոկտեմբերի 19 -ին երեկոյան 19:00-19։30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իմ այն հարցի, թե ի՞նչ պայմաններով է առաջարկվում պատերազմը կանգնեցնել ասել է՝ հինգ պլյուս երկու շրջանների վերադարձ ու «Լավրովի պլան»։

Դրա մեջ Շուշի չի մտնում։

Դա հաստատել է 2020-ի նոյեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինը, որը նշեց՝ Շուշի քաղաքը շարունակելու էր մնալ հայկական վերահսկողության ներքո։

Նույնիսկ Նիկոլի ԱԳՆ-ն սուտ է հանել Նիկոլին ու պնդել, որ Շուշիի հարց մինչեւ պատերազմը չի քննարկվել։

2020-ի սեպտեմբերի 27-ին Նիկոլն է ԱԺ-ում ասել՝ պատերազմ կանգնեցնելու գինը «հինգ պլյուս երկու» շրջանի վերադարձն է։

Ի՞նչ Շուշի։

Եվ ամենակարեւորը. 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը գիտեր ու հայտարարել է, որ պատերազմը պարտված է։

Ինչո՞ւ շարունակեց պատերազմը, երբ ինքն էլ ընդունել է պարտության փաստը՝ տալով հազարավոր նոր զոհեր։

Սրա պատասխանը տուր, Նիկոլ։

Չես կարող։

Հիասթափությունը քեզ է սպասում, երբ կլինի «հայկական Նյուրնբերգը»»։

Տեսանյութեր

Լրահոս