«Զարմանալի չէ, որ թշնամու հետ նովրուզ տոնող Մարիա Կարապետյանը այսքան հակակրանք ունի մեր ազգային արժեքների հանդեպ». Տեր Զարեհ Աշուրյան
Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին հիասթափություն և ափսոսանք.
Վստահ եմ, որ տարիներ առաջ այս քաղաքական ուժին սատարող Հայ Մարդը չէր կարող պատկերացնել, որ մի օր իր անունից այս իշխանության ներկայացուցիը, որը ժամանակին շտապում էր ադբեջանցիներին շնորհավորել իրենց նովրուզի առիթով, կհամարձակվեր այս կերպ արտահայտվել իր համար նվիրական սրբությունների մասին, այն էլ ԱԺ բարձրագույն անբիոնից:
Զարմանալի չէ, որ թշնամու հետ նովրուզ տոնող Մարիա Կարապետյանը այսքան հակակրանք ունի մեր ազգային արժեքների հանդեպ:
Գուցե արժեքն իր ընկալումներով նովրո՞ւզն է, աղոթքը՝ նամա՞զը և իր եկեղեցին՝ մզկի՞թը, իսկ հոգևորականը՝ մոլլա՞ն:
Հ.Գ. ժամանակն է, որ դարձի գաք, այլընտրանքը կործանարար է, ոչ միայն ձեր, այլև ձեզ վստահած հասարակությն համար:
Եվ բավական է ձեր ընտրողների անունից հանդես գաք ձեր իսկ ընտրողների համար նվիրական համարվող արժեքների դեմ»: