Հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 62-ամյա Սեյրան Գ.-ն
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 19-ին Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 62-ամյա Սեյրան Գ.-ին, որը հետախուզվում էր գողության մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: