Ադրբեջանի ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահը քննարկել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների հեռանկարները։

Այս մասին ապրիլի 17-ին հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի հետագա հեռանկարները, ինչպես նաև հարաբերությունների կարգավորման այլ բաղադրիչներ»,- ասվում է տեքստում:

Տեսանյութեր

Լրահոս