Բաժիններ՝

Մարմնամարզիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի մարմնամարզության հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի սույն թվականի ապրիլի 11-ից 16-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հայաստանի հավաքականն առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝ Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան:

Մարզիչները կլինեն Սոս Սարգսյանը և Հայկ Նազարյանը: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Արթուր Գյուրջինյանը կլինեն մրցավարների շարքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս