ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկանում ենք գրասենյակի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ներդրումների, գործարար միջավայրի բարելավման, բարձր տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտներում առկա համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները, ինչպես նաև անդրադարձել են համատեղ ծրագրերի իրականացմանը՝ նախանշելով համագործակցության հետագա ուղիները:
Կողմերը նաև ընդգծել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության հետագա ամրապնդման կարևորությունը: