Բաժիններ՝

Նախարարությունը մարտի 29-ից այս կողմ ոչինչ չի ուզում ասել, քանի որ հիվանդների թիվը աճում է և փաստացի նախկինում զրոյացած կարմրուկը նորից գլուխ է բարձրացրել. Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանը գրում է. «Ժամանակին տարբեր ժամանցային վայրերում սեղանին առկա աղամանի շուրջ նախարարության տարածած աժիոտաժն ավելի մեծ էր, քան համաճարակային ռիսկեր պարունակող հիվանդության մասին բնակչությանը պատշաճ իրազեկումը։

Մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել։

Հիշեցնեմ, այսօր ապրիլի 5-ն է։ Իսկ նախարարությունը մարտի 29-ից այս կողմ ոչինչ չի ուզում ասել, քանի որ հիվանդների թիվը աճում է և փաստացի նախկինում զրոյացած կարմրուկը նորից գլուխ է բարձրացրել։

Նույն գործելաոճը՝ ինչ կորոնավիրուսի ժամանակ՝ մահերի, հիվանդացածների ոչ ճշգրիտ թվեր»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս