Բաժիններ՝

Համլետ Մանուկյանն Անտալիայում դարձել է աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Համլետ Մանուկյանն աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր է, իսկ Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն:

Թուրքական Անտալիայում ընթացող աշխարհի երիտասարդների 2-րդ առաջնության նժույգ-թափերի վարժության եզրափակիչում Համլետ Մանուկյանը հավաքեց 14.633 միավոր և դարձավ աշխարհի երիտասարդների չեմպիոն:

Հայաստանի մյուս ներկայացուցիչը` Մամիկոն Խաչատրյանը, հավաքելով 14.100 միավոր, դարձավ փոխչեմպիոն:

Ավելի վաղ աշխարհի երիտասարդների առաջնության բազմամարտում Մանուկյանը 6-րդն էր, Էրիկ Բաղդասարյանը` 12-րը, իսկ թիմային պայքարում Հայաստանի ընտրանին 4-րդն էր:

Հայաստանի հավաքականի կազմում են Էրիկ Բաղդասարյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը, Մարիետա Բուչախչյանը: Մարզիչներն են Հայկ Նազարյանը և Քնարիկ Բրսոյանը: Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը աշխարհի առաջնությունում հանդես է գալիս մրցավարի կարգավիճակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս