Բաժիններ՝

Լախդար Բրահիմին համաձայնել է իր առաքելությունը երկարաձգել ևս կես տարով

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ, Ալժիրի նախկին արտգործնախարար Լախդար Բրահիմին համաձայնել է իր առաքելությունը երկարաձգել ևս կես տարով: Այս մասին գործակալությանը հայտնել են դիվանագիտական աղբյուրները:

Իր պաշտոնում Բրահիմիի վեցամսյա ժամկետն ավարտվում է փետրվարի 22-ին, և նա համաձայնվել է ևս վեց ժամկետով գտնվել այդ պաշտոնում: Ժամանակին Բրահիմին իր ներդրումն է ունեցել Լիբանանի քաղաքացիական պատերազմի դադարեցման գործընթացում:

Ալժիրցի դիվանագետը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել 2012 թվականի օգոստոսի 17-ին, ինչը կապված էր նրա հետ, որ օգոստոսի 31-ին սպառվում էր տվյալ պաշտոնում ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի պաշտոնավարման ժամկետը, ով չցանկացավ երկարաձգել այն:

2011 թվականի մարտից Սիրիայում ընթացող զինված բախումներում զոհվել է ավելի քան 70.000 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս