Բաժիններ՝

Քանի՞ բանկային քարտ են պահում հայաստանցիները

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի «Բանկորոշիչ» սոցիոլոգիական հետազոտության տվյալներով, հարցվածների 59%-ը նշել է, որ ունի ArCa , 42%-ը`VISA և 22%-ը  MasterCard քարտատեսակներ:

Հարցվածների 51%-ը ունի միայն մեկ բանկային քարտ, 30%-ը` 2 բանկային քարտ, 12%-ը` 3 քարտ, և 7%-ը` 4 և ավելի քարտեր:

Բանկային քարտեր ունեցող հարցվողների մոտ 65%-ը կարևորել է քարտերի միջոցով զեղչերի տրամադրման հնարավորությունը:

Հարցման արդյունքներից նաև պարզ է դարձել, որ հարցվածները փոխանցումներ կատարելիս և ստանալիս հիմնականում օգտվել են “Золотая корона”(19%), Յունիստրիմ (16%) և Moneygram (11%) դրամական փոխանցումների համակարգերից:

Փոխանցումների համար հարցվածները հիմնականում օգտվել են հետևյալ բանկերի ծառայություններից` Յունիբանկ (19%), ՎՏԲ-Հայաստան Բանկ (13%), Արդշինինվեստբանկ (12%), Հայէկոնոմբանկ (10%) և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ (9%):

Այս տվյալները ստացվել են «Բանկորոշիչ» մոնիթորինգային ծրագրի վեցերորդ հետազոտության արդյունքներով, որն իրականացվել է 2012թ. հոկտեմբերին հեռախոսային հարցումների միջոցով: Հարցմանը մասնակցել է 800 մարդ:

Ծրագիրը հնարավորություն է տալիս բացահայտել բանկերի վարկանիշները, բանկային համակարգի ընկալումները և գնահատել բանկային ծառայությունները:

Banks.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս