Վարդենիսի քաղաքապետի ազգականը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ` փետրվարի 19-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Վարդենիս քաղաքի բնակիչ 27-ամյա Արթուր Խլոյանը, վարելով ՎԱԶ 21-012 մակնիշի` 13 ՍՏ 459 համարանիշի ավտոմեքենա, Գայի պողոտայում` «Հայր և որդի Երիցյաններ» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին օգնել է տեղափոխվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արտաշես Վանյանը:

Քննիչի հանձնարարականով` ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը ենթարկվելու է բժշկական փորձաքննության` պարզելու սթափության աստիճանը:

Դեպքի վայրից ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի վայրում հավաքվածները հայտնում էին, որ վարորդը Վարդենիսի քաղաքապետի` Վոլոդյա Խլոյանի, ազգականն է:

Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

shamshyan.com

Տեսանյութեր

Լրահոս