Բաժիններ՝

ՖԻՖԱ-ն երբեք թույլ չի տա ԱՊՀ-ի առաջնության անցկացնել

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, որ իր գլխավորած կառույցը երբեք չի թույլատրի ԱՊՀ-ի միացյալ առաջնության ստեղծումը:

«ԱՊՀ-ի առաջնության ստեղծումը ՖԻՖԱ-ի սկզբունքներին դեմ է: Այդ պատճառով էլ ՖԻՖԱ-ն երբեք չի հաստատի նման մրցաշարի գոյությունը: Ակումբները պետք է մրցեն ազգային առաջնություններում: Անհրաժեշտ է աջակցել ներքին առաջնություններին»,-նշել է Բլատերը:

«Երբեք չենք վերանայի ազգային առաջնությունների սահմանները: Եվրոպայում միայն ՈւԵՖԱ-ն կարող է պաշտոնական ակումբային մրցաշարեր կազմակերպել»,-հավելել է ՖԻՖԱ-ի նախագահը:

Նշենք, որ ՀՖՖ-ն աջակցություն է հայտնել ԱՊՀ-ի միացյալ առաջնության ստեղծման գաղափարին:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս