Նադալին ոգեշնչել է Ռոնալդոն
Սան Պաուլուի մրցաշարի հաղթող Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ծնկի ծանր վնասվածքից ապաքիվելու ժամանակ օրինակ է վերցրել բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոյից, ով ևս իր կարիերայի ընթացքում ծնկի հետ կապված լուրջ խնդիրներ է ունեցել։
«Ռոնալդոն շատերի համար օրինակ է ծառայում, քանի որ նա այնքան մեծ բաների է հասել՝ չնայած ծնկի հետ կապված բոլոր դժվարություններին։ Ինձ համար նա նպատակասլացության և աշխատասիրության վառ օրինակ է։
Նա անկասելի էր, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը, և ոչ մի վնասվածք չկարողացավ նրան խանգարել։ Ես երբեք այդպիսի լուրջ խնդիրների հետ չեմ բախվել, վիրահատության չեմ ենթարկվել, սակայն պատկերացնում եմ, թե որքան դժվար է դրանից հետո վերադառնալը», – իսպանացի թենիսիստ խոսքերն է մեջբերում Tennis.com-ը։
Հիշեցնենք, որ 26-ամյա Նադալը սկսած Ուիմբլդոն-2012-ից վնասվածքի պատճառով դուրս չէր եկել կորտ։ Միայն վերջին 2 շաբաթների ընթացքում է նա սկսել պաշտոնական հանդիպումներ անցկացնել։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը