Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առթիվ
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/1096604.jpg)
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Նիկոս Խրիստոդուլիդեսին Կիպրոսի նախագահ ընտրվելու առիթով:
«Իմ ամենաանկեղծ և ամենաջերմ շնորհավորանքները Կիպրոսի նորընտիր նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ բարձր պաշտոնում:
Ակնկալում ենք սերտորեն աշխատել Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների հետագա զարգացման համար»,-գրել է նա Թվիթերի իր միկրոբլոգում: