Բաժիններ՝

ԱՄՆ-ում զենքի ռեկորդային պահանջարկը հանգեցրել է խանութներում դրա դեֆիցիտին

USA Today-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում զենքի ռեկորդային պահանջարկը հանգեցրել է խանութներում դրա դեֆիցիտին: Վախենալով հրաձգային զենքի տարածման սահմանափակումից՝ ամերիկացիները զանգվածաբար սկսել են համալրել իրենց պաշարները:

Դրա հետևանքով այժմ խանութներում բարդ է դարձել անգամ ամենատարածված ապրանքներ գտնելը, ինչպիսին որ, ասենք, 22 միլիմետր տրամաչափի փամփուշտներն են: Բացի այդ, վերջին մեկ տարում մի շարք խանութներում զենքի գինն աճել է ավելի քան 2 անգամ: Հրաձգային սպորտի ազգային հիմնադրամը ներկայիս պահանջարկի աճը բացատրում է հրաձգությունը՝ որպես մարզատեսակի, որսի, ինչպես նաև ինքնապաշտպանական նպատակներով զենքի օգտագործման հանրաճանաչության աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս