Բաժիններ՝

Թուրքիայի ԶՈՒ Գլխավոր շտաբն արհեստականորեն բարձրացրել է Քեմալ Աթաթուրքի հասակը

Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբն ինտերնետային հատուկ կայք է պատրաստել՝ նվիրված Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին: Կայքում տեղ են գտել Աթաթուրքի կյանքին առնչվող տվյալներ և լուսանկարներ, ինչպես նաև նրա գործունեությանը նվիրված ստեղծագործություններ, հոդվածներ, զրույցներ:

Բացի այդ, կայքում տեղ են գտել նաև Աթաթուրքի անձնական տվյալները: Դրանցում Աթաթուրքի հասակը նշվել է 174 սանտիմետր՝ թեև մինչ այս Աթաթուրքի հասակը հայտնի է եղել 168 սանտիմետր: Նրա քաշը կազմել է 74-76 կիլոգրամ, իսկ կոշիկի համարը՝ 42:

Հիշեցնենք, որ Թուրքիայում ամեն գնով պաշտպանում են «բոլոր թուրքերի հայր» Մուսթաֆա Քեմալին: Ավելին, գոյություն ունի նրա անձի պաշտպանության մասին օրենք: Աթաթուրքի պաշտպանության մասին թիվ 5816 օրենքն ընդունվել է 1951-ի հուլիսի 25-ին և օրենքի ուժ ձեռք բերել հուլիսի 31-ին։

Այս օրենքի 1-ին հոդվածով Աթաթուրքի հիշատակը վիրավորող անձանց համար նախատեսվում է 1-3 տարվա ազատազրկում: 2-րդ հոդվածով նախատեսվում է այդ պատժաչափի համամասնական ավելացում, եթե հասարակական վայրերում իրենց այդպիսի բան են թույլ տվել երկու կամ ավելի անձինք: 5-րդ հոդվածի համաձայն էլ` այս օրենքի իրագործմամբ պետք է զբաղվի արդարադատության նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս