890.000 դրամի վնաս պատճառած 29-ամյա երիտասարդը հայտնաբերվել է
Փետրվարի 2-ի առավոտյան ոստիկանություն է զանգել Այնթապ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ 13-րդ փողոցի 13-րդ նրբանցքի իր տնից գողություն են արել:
Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է Այնթապ: Պարզվել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ դուռը բացել, մտել են կիսակառույց շինություն և գողացել գազի կաթսա, ջեռուցման 35 մարտկոց և ջեռուցման պանելային երեք մարտկոց՝ պատճառելով մոտ 890 հազար դրամի վնաս:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհրաժեշտ գործողություններ: Իսկ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացած տվյալը Մասիսի քրեական հետախույզներն իրացրին փետրվարի 4-ին:
Գողությունը կատարելու կասկածանքով բաժին հրավիրվեց Երևանի Վանցյան փողոցի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդ: Նա ոչ միայն հայտնեց, որ գողությունն ինքն է արել, այլև ներկայացրեց գողոնը։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: