Բաժիններ՝

Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 15 հազարը

Փետրվարի 9-ի առավոտվա դրությամբ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 12 391 մարդ, ևս 62 914-ը վիրավորվել է, հաղորդել են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչությունում (AFAD):

Փետրվարի 6-ին Քահրամանմարաշի Պազարջիկի և Էլբիստանի շրջաններում տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժերից հետո գրանցվել է 1052 հետցնցում, հետևում Է հաղորդագրությունից։ Բացի Քահրամանմարաշից, ավերիչ երկրաշարժերի հետևանքներից տուժել են Թուրքիայի ևս տասը նահանգներ՝ Գազիանթեփեն, Շանլըուրֆան, Դիարբեքիրը, Ադանան, Ադըյամանը, Օսմանիեն, Հաթայը, Քիլիսը, Մալաթիան և Էլյազըգը։

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված է 22 277 բրիգադ։ Anadolu-ն նշում է, որ պետության բոլոր ուժերն օգտագործվում են փլատակների տակ մնացած մարդկանց որոնումների և բետոնի կույտի տակ մնացածներին փրկելու համար։ Փրկարարական աշխատանքներին մասնակցելու և աղետի հետևանքները վերացնելու համար այլ երկրներից ընդհանուր առմամբ ժամանել է 5709 մարդ։ Երկրաշարժից տուժած հատվածներում աշխատում են ավելի քան 110 500 կամավորներ, ոստիկաններ, ժանդարմերիայի աշխատակիցներ, զինվորականներ, հրշեջ բժիշկներ, ոչ կառավարական կազմակերպությունների և այլ կառույցների աշխատակիցներ։

Ընդհանուր առմամբ, աղետի գոտի Է տեղափոխվել 5557 միավոր տեխնիկա։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայում 7-օրյա համազգային սուգ է հայտարարել տարերային աղետից տուժածների համար։ Երկրի տասը նահանգներում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է սահմանվել։ Ավերիչ երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում և Իրաքում։ Ըստ վերջին տվյալների՝ Սիրիայում զոհվել է առնվազն 3100 մարդ, այդ թվում՝ 1900 մարդ՝ ապստամբների կողմից վերահսկվող շրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս