Դատավորն անմեղ է. Վերաքննիչ դատարանը չբեկանեց Բորիս Բախշիյանի գործով վճիռը

Շուրջ 2 ժամ առաջ 168.am-ը տեղեկացրել էր, որ իր խիստ հավաստի տեղեկություններով՝ աննախադեպ ճնշում է գործադրվում Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով խորհրդակցական սենյակում գտնվող Վերաքննիչ դատարանի կազմի վրա:

Իշխանությունները Վերաքննիչ դատարանից պահանջում էին բեկանել Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի՝ Բորիս Բախշիյանն արդարացվել էր:

Վերաքննիչ դատարանը այս գործով խորհրդակցական սենյակում էր գտնվում երեկվանից՝ նախագահող դատավոր Գրիգոր Հովհաննիսյան, Լուսինե Աբգարյան, Կարեն Ամիրյան կազմով:

Քիչ առաջ տեղեկացանք, որ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը:

Կարդացեք նաև

Պետք է փաստել՝ Դատարանը չտչվեց ճնշումներին:

Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 28-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով դատավորի անմեղությունը։

Հիշեցնենք նաև, որ դատավորը մեղադրվում էր իր վարույթում գտնված գործերից մեկով մեղադրյալին ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք:

ԲԴԽ-ն շատ արագ թույլատրեց և քրեական հետանդում սկսել դատավորի նկատմամբ, և կալանավորել: Եվ սա այն դեպքում, երբ հետագայում անգամ նախաքննական մարմինը՝ ԱԱԾ-ն, չմիջնորդեց նրա կալանքը երկարացնել:

Առաջին ատյանի վճիռը դատախազությունը բողոքարկեց Վերաքննիչ դատարան, և հիմա հենց այս վճիռը բեկանելու համար էր ճնշում գործադրվում դատարանի վրա:

Տեսանյութեր

Լրահոս