«Բերձորի ճանապարհի փակումը կոնկրետ ռազմական խնդիր է լուծում». Հայկ Նահապետյան
«Բերձորի միջանցքի փակելը Ադրբեջանի կողմից պատերազմ վարելու էլեմենտ է»,- այսօր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից հրավիրված Արցախի շրջափակման հարցով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Նրա խոսքով՝ սովորաբար տարածքների շրջափակումն ունի ոչ թե քաղաքական, այլ ռազմական նպատակ:
«Նպատակ առաջին՝ եթե Արցախում լայնածավալ ռազմական գործողություններ սկսեն, ապա Հայաստանից որևէ ձևով օգնություն չի կարող հասնել: Այստեղ էական չէ՝ իշխանությունները կանե՞ն, թե՞ կամավորականները:
Երկրորդ՝ Արցախում ապրող մեր հայրենակիցների ապրելու ռեսուրսը զրոյացնում են:
Երրորդ՝ մարդկանց վրա էականորեն հոգեբանական ազդեցություն են գործում, որ պատերազմ կամ ռազմական գործողություն սկսելուց հետո հաղթանակը շատ արագ լինի:
Կլինի՞ հարձակում, սովարաբար ասում են՝ դե, ռուս խաղաղապահներն այնտեղ են, չի լինի: Ես 1 օրինակ բերեմ, 2008 թվական, օգոստոսի 8, Հարավային Օսեթիա-Վրաստան: Հարձակում եղավ ռուս խաղաղապահների վրա, պաշտպանող անձնակազմի մեծ մասը զոհվեց իր պարտականությունները կատարելիս…
Բերձորի միջանցքի փակումը հումանիտար և անվտանգային խնդիր չի՛, Ադրբեջանը կոնկրետ ռազմական խնդիր է լուծում…»,- ասաց Նահապետյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում