ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:
Նա Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը բնորոշել է որպես կիսակապակցված և վիրավորական:
«Հանդես գալ Ղարաբաղի հայ բնակչության ադրբեջանական շրջափակման դեմ, ինչպես ես եմ դա արել, նշանակում է ենթարկել ինքդ քեզ Բաքվի խորհրդարանի կիսակապակցված, վիրավորական նամակը ստանալուն: Ու պատասխանել դրան՝ չհրաժարվելով էությունից ,- «Թվիթերի» պաշտոնական էջում գրել է նա: