Բաժիններ՝

Մահացել է Արմեն Խարազյանը

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը։

Պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, նա Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով նա ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանն է։

«168 Ժամի» խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Արմեն Խարազյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին` ցավալի կորստի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս