Զախարովան՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի ու հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին

«ՌԴ ՊՆ-ն, ՌԴ խաղաղապահ առաքելության հրամանատարությունը, համագործակցելով ՌԴ ԱԳՆ-ի հետ, գտնվում են մշտական կապի մեջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին և ՌԴ ջանքերին:

Նա նշեց, որ ՌԴ-ն շարունակում է գործադրել ակտիվ ջանքեր՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը:

«Ի տարբերություն արտաքին խաղացողների, որոնք սահմանափակվում են հայտարարություններով, կոչերով ապաէսկալացիայի, ռուսական կողմը փնտրում է իրական լուծումներ և իրականացնում է հումանիտար աջակցություն»,- ասաց Զախարովան՝ կոչ անելով լիարժեք ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն: Նա նաև ասաց, որ ՌԴ-ն կոչ է անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք ցուցաբերել և շուտափույթ կարգավորել առկա տարաձայնությունները:

Զախարովան վերահաստատեց ՌԴ պատրաստակամությունը՝ Մոսկվայում Լավրովի հովանու ներքո Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել:

Տեսանյութեր

Լրահոս