Իսրայելի նախագահը ՀՀ գործընկերոջը ցավակցել է հրդեհի հետևանքով հայ զինծառայողների մահվան կապակցությամբ
Իսրայելի պետության նախագահ Իսահակ Հերցոգը ցավակցական նամակ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ զինվորական կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ։
Նամակում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Խնդրում եմ, ընդունեք իմ խորին ցավակցությունները ձեր զինվորների կյանքը խլած սարսափելի ողբերգության կապակցությամբ:
Իսրայելի պետությունը իր զինվորների մահվան հարցում ազգային փորձ ունի: Մենք անձամբ ծանոթ ենք այն շոկին ու ցավին, որոնք ուղեկցում են մեկ ակնթարթում այսչափ դաժանորեն երիտասարդ կյանքեր ավարտող դեպքի:
Ես ուղարկում եմ ձեզ ուժ և աղոթքներ մինչ դուք սփոփում եք զոհերի ընտանիքներին, ընկերներին և գործընկերներին իրենց սուգի ընթացքում: Վիրավորներին մաղթում եմ ամբողջական և շուտափույթ ապաքինում՝ թե՛ մարմնի, և թե՛ ոգու:
Ինչպես մենք ենք ասում հրեական ավանդությանը համաձայն՝ թող մահացածների հիշատակը օրհնություն լինի: Լիահույս եմ, որ 2023 թվականը խաղաղություն, ներդաշնակություն կբերի ձեզ և Հայաստանի ժողովրդին»: