Եթե այդքան ազգային ուժ եք, ինչո՞ւ ինքներդ չեք գնում ռադիկալ գործողությունների՝ ՀՅԴ-ից պահանջելու փոխարեն. Մինասյանը՝ ընդդիմության քննադատներին
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար, Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանը վստահեցնում է՝ 15 զինվորի մահվանից հետոընդդիմությունից իշխանության հեռացման պահանջովռադիկալ գործողությունների պահանջը կեղծ ընդդիմադիրների կողմից սովորական մի սոփեստություն է։
«Մենք գիտակցում ենք, որ իշխանության հետ անվերջառճակատումը չի կարող բերել հայրենիքի փրկության, բայց նրանց հետ երկխոսություն հնարավոր կլիներ, եթե իշխանությունն ինքն ընդուներ իր սխալներն ու գնար, եթե դաչի անում, նշանակում է՝ անիմաստ է իշխանության հետ նստել և որևէ հարց քննարկել։ Մնում է իշխանությունը վերցնելու տարբերակը, որի համար ընտրել ենք համաժողովրդական ընդվզման ճանապարհը, այստեղ էլ մեզ չի հաջողվել հավաքել այնպիսի բազմություն, որը ծովալիքի պես կքշեր-կտաներ այս իշխանությանը»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով՝ ստեղծված իրավիճակում իշխանափոխություն կարող է տեղի ունենալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում, որտեղ Փաշինյանն ունի համախոհների շատ սահմանափակ քանակ։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ շատերը, չգիտես ինչու, պատկերացնում են, որ ռադիկալ գործողություններ պետք է անի միայն Հայաստանը, և հենց այստեղ է, որ հարց է առաջանում։
«Եթե այդքան ազգային ուժ եք, ինչո՞ւ ինքներդ չեք գնում ռադիկալ գործողությունների՝ ՀՅԴ-ից պահանջելու փոխարեն»,- ասաց Մինասյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում