Բաժիններ՝

Schiaparelli-ին քննադատության թիրախում է հայտնվել նոր հավաքածուի արտառոց զգեստների պատճառով

Իտալական Schiaparelli նորաձևության տունը բուռն քննադատության թիրախում է հայտնվել այն բանից հետո, երբ վերջին ցուցադրության ժամանակ մոդելները ներկայացրել են զգեստներ, որոնց կցված են եղել տարբեր կենդանիների արհեստական գլուխներ, գրում է Daily Mail-ը:

Թեև այդ նմուշները բնական ծագում չունեն, այնուհանդերձ կենդանիների իրավունքների պաշտպանները նորաձևության տանը մեղադրել են որսորդության խրախուսման համար:

Սուպերմոդելներ Իրինա Շեյքը և Նաոմի Քեմփբելը, ինչպես նաև հեռուստաաստղ Ջայլի Ջեները Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում իտալական նորաձևության տան 2023 թվականի գարուն/ամառ ցուցադրությանը կրել են սկանդալային զգեստներ: Հագուստի տարօրինակ շարքը Schiaparelli-ի Inferno Couture շարքի մի մասն է, որտեղ ներկայացված են կատվազգիների և գայլերի մեծ գլուխներ՝ կարված զգեստներին, սակայն նորաձևության տունը պնդում է, որ շարքի արտադրության ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել:

«Ընձառյուծը, առյուծը և գայլը, որոնք Դանթեի խորհրդանշական այլաբանության մեջ խորհրդանշում են ցանկությունը, հպարտությունը և ագահությունը, պատրաստված են ձեռքով՝ փրփուրից, խեժից, բրդից և մետաքսե արհեստական մորթուց՝ հնարավորինս իրական տեսք ունենալու համար: Դրանց արտադրման ընթացքում որևէ կենդանի չի տուժել»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս