«Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված». Թևան Պողոսյան

Թևան պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուբեն Վարդանյանի Hard Talk-ը իրականում շատ լավն էր ու հաջողված։ Հատկապես դասեր քաղելու տեսանկյունից։

1. Որքան էլ Hard Talk, բրիտանական քաղաքականության և շահերի մասին իրական պատկերն ամբողջովին պարզ դարձավ։

2. ՀՀ գործողները թող լսեն ու հասկանան, թե ոնց են օգտագործվում իրենց ամեն ասածը մեր շահերի դեմ և Արցախի դեմ։ Միայն չասեք շահարկում են և մանիպուլիացիաներ անում։ Տեղեկատվական պատերազմում ասելուց առաջ մտածում են։

3. Հայկական փորձագիտական և հանրային դաշտի ներկայցուցիչներն էլ պիտի լավ գիտակցեն ինչ են ասում, որ հետո այն չշահարկվի և չօգտագործվի խոսքից կտրված կամ մանիպուլատիվ:

4. Երբ խոսում ես ազգային խնդիրներից և կենտրոնանում հայկական շահերի վրա, աշխարհին դա հետաքրքիր չի, բայց իրական հոջողությունը հենց դա միայն կապահովի:

Մի օր աշխարհի հզորներն իրենց հարցերը կլուծեն: Իսկ մենք, որպեսզի կարողանանք մի բանի հասնել, մեր սեփական խնդիրների վրա պարտավոր ենք կենտրոնանալ: «Ինձ միայն մեր խնդիրներն են հետաքրքրում , և ես կանեմ ցանկացած բան, որը մեզ է անհարժեշտ, մեր անվտանգություն է ապահովելու»: Սա է ճիշտ մոտեցումը:

5. լավ կլինի, որ բոլոր պաշտոնյաները սովորեն բարդ հարցերին ազգային պատասխաներ տալը»:

Տեսանյութեր

Լրահոս