«Քանի դեռ հայն ու Հայաստանը գտնվում են այս մահաբեր իշխանության լծի տակ, շարունակական են լինելու արհավիրքներն ու կորուստները». Հասմիկ Ափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հասմիկ Ափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քանի դեռ հայն ու Հայաստանը գտնվում են այս մահաբեր իշխանության լծի տակ, շարունակական են լինելու արհավիրքներն ու կորուստները։

Բոլոր այն մարդիկ, որոնք բերել են սրանց իշխանության, մասն են կազմել ու կազմում այդ իշխանության, կրում են իրենց բաժին մեղավորությունն այն իրավիճակի, որում բոլորս հայտնվել ենք։

Ցավալի է, որ մեր հասարակության մասն են կազմում այնպիսիք, որոնք, իրենց դնում են սրբի տեղ՝ մոռանալով ժանանակին ՔՊ-ական լինելու մասին։
Այն կարծիքին են, երեւի, որ պիտի մերժեն, դրանց մասը կազմեն, պաշտոններ զբաղեցնեն, հետո ինչ որ պահի դուրս գան ու դառնան մաքուր։
Չէ’, հարգելինե’րս, այդպես չի լինում։

Ժխտեք, չժխտեք, մոռացության տաք, չտաք՝ մեկ է դրանից իրականությունը չի փոխվի. դուք այս չարիքի մասն եք կազմել, գիտակցաբար, թե անգիտակցաբար մասնակիցն եք եղել չարագործությունների։

ադրբեջանի պատգամավորին ուշադիր լսելու, հետո ցիտելու փոխարեն, եթե ժամանակին նույն ուշադրությամբ լսեիք 2018 թվականի գործող պատգամավորներին, 5000 հայորդի այսօր ողջ կլինեին, գերիներ չէինք ունենա, Արցախի 75 տոկոսն օկուպացված չէր լինի, հայն այսքա՜ն նվաստացած չէր լինի։

Հիմա ասածս ինչ է՝ Ձեզ մի հատ հավաքե’ք, սթափվեք. դասեր տալու փոխարեն, ներում հայցե’ք չարագործների հետ աշխատած ժամանակի համար։

Տաթեւիկ Հայրապետյան, երբ պատգամավոր էիք, ու ձեր թիմը կաթողիկոսին էր հետապնդում, տրասգենդերներին ԱԺ ամբիոն բարձրացնում, ոտնահարում մեր ազգային արժեքները, քայլում մեզ դարեր ի վեր հայ պահած ավանդույթների վրայով, հող նախապատրաստում արժեհամակարգային փոփոխությունների համար, ինչու՞ էիք լռում. բարձր աշխավարձն ու պարգեւավճարն էր հա՞ , երեւի, խանգարու՞մ։

Ամոթ է. հավաքե’ք ձեզ ու լեզուներդ պահե’ք ատամներիդ հետեւում ու ապաշխարե’ք»։

Տեսանյութեր

Լրահոս