 
                        Կաթողիկոսի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար
 
                                    Հունվարի 22-ին՝ հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ։
Մայր Աթոռի միաբանությունն ու ներկա հավատացյալներն աղոթք բարձրացրեցին առ Աստված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։
 
  
 
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        