Բաժիններ՝

Բացահայտվել է սրտի առողջությունը պահպանելու անսովոր միջոց

Մեծահասակները կարող են հասնել առողջության համար ֆիզիկական ակտիվության առաջարկվող մակարդակին՝ օրական ընդամենը մի քանի րոպե քայլելով բրիտանական հայտնի կատակերգական Monty Python’s Flying Circus-ի հերոսների ոճով: Հորինված քայլվածքի առավելությունները բացահայտել են Արիզոնայի համալսարանի, Կանզասի և Վիրջինիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները: Հետազոտության արդյունքները, ինպես նշում է shantnews-ը՝ հրապարակվել են The BMJ-ում։

Հետազոտությանը մասնակցել է 22-ից 71 տարեկան 13 առողջ մարդ՝ առանց սրտանոթային և շնչառական համակարգի հիվանդությունների: Մասնակիցները կատարել են 3-ից 5 րոպե 30 մետր զբոսանք: Առաջին փորձի ժամանակ փորձարկել են նորմալ քայլը պատահական տեմպերով, հաջորդ երկու փորձերին մասնակիցներին խնդրել են կրկնել 1971 թվականի լեգենդար «Հիմար զբոսանքների նախարարությունը» կատակերգական խմբի կատարած հերոսների քայլվածքը։

Պարզվել է, որ ֆիլմի հերոսի քայլվածքը, որը ոտքերի և մարմնի բազմազան և արագ փոփոխվող շարժումների շարք է, նպաստում է էներգիայի զգալի ծախսին՝ մոտ 2,5 անգամ ավելի, քան սովորական քայլքը։ Այս ոճով քայլելիս ծախսվում է 27,9 միլիլիտր/կիլոգրամ էներգիա րոպեում, որը դասակարգվում է որպես բարձր ինտենսիվության վարժություն։

Հետազոտողները հաշվարկել են, որ մեծահասակները կարող են հասնել շաբաթական 75 րոպե ինտենսիվ ֆիզիկական ակտիվության՝ նման կերպ օրական ընդամենը մոտ 11 րոպե քայլելով։ Միևնույն ժամանակ, օրական լրացուցիչ 12-19 րոպե կանոնավոր զբոսանքի փոխարինումը կբարձրացնի օրական էներգիայի ծախսը մոտ 100 կիլոկալորիայով։ Ըստ հեղինակների՝ դա կբարելավի սրտանոթային տոկունությունը, կնվազեցնի մահացության վտանգը և լրացուցիչ ժամանակի ներդրում չի պահանջի:

Միևնույն ժամանակ, գիտնականները նշում են, որ հետազոտությունը հիմնված է փոքր նմուշի վրա, և այս քայլելու ոճն ինքնին կարող է հարմար չլինել հավասարակշռության խանգարումներ, վնասվածքներ և հոդերի հիվանդություններ կամ այլ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց համար:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս