Վրացիները կցանկանային լսել վրացական տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին. Դեգնանը՝ Լավրովին

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ պատախանելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ասել է, որ վրացիները կցանկանային լսել վրացական տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին, այլ ոչ թե թռիչքների հնարավոր վերսկսման մասին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Դեգնանի՝ նայելով Վրաստանի պատմությանը՝ նկատվում է, որ Ռուսատանի կողմից կան միայն խախտված պայմաններ. Վրաստանի ինքնությունն ու ինքնիշխանությունը խլելու ջանքեր:

«Չեմ կարծում, որ Ռուսաստանում ապրող վրացական ընտանիքները չեն կարողանա (ցանկության դեպքում-խմբ.) վերադառնալ Վրաստան, երբ տեսնում ենք, որ շատ ռուսներ են գալիս Վրաստան։

Մենք համագործակցում ենք Վրաստանի մաքսային, սահմանային ոստիկանության, բոլոր գերատեսչությունների հետ, որպեսզի օգնենք Վրաստանին միջազգային պատժամիջոցներին համապատասխանելու հնարավորություն ունենալու համար»:

Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանում է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:

Տեսանյութեր

Լրահոս