Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է Իրանի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին Սյունիքում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Հայաստան-Իրան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման մասին հարցին:

Scroll Down
«Երրորդ բարձրավոլտ գծի հետ կապված, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ խնդիրներ են եղել, նախկինում աշխատանքը բավականին ձգձգվել է: Բայց այսօր աշխատանքները շատ ավելի լավ ու արագ տեմպերով առաջ են գնում»,-ասաց դեսպանը:

Նա հույս հայտնեց, որ մոտ ապագայում արդեն կշահագործվի էլեկտրահաղորդման գիծը:

«Հայաստանը մեզ համար շատ կարևոր հարևան ու բարեկամ երկիր է: Հայաստանի հետ տարբեր ուղղություններով համագործակցությունը շատ կարևոր է մեզ համար: Բարեբախտաբար, վերջին շրջանում երկու երկրների միջև համաձայնություն է ձեռք բերվել՝ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հետ կապված»,-ասաց Աբբաս Բադախշան Զոհուրին՝ հավելելով, որ այդ ամենն իրականացնելու համար անհրաժեշտ են պայմաններ՝ Հայաստանից դեպի Իրան էլեկտրաէներգիա և Իրանից դեպի Հայաստան գազի մատակարարելու համար:

Դեսպանը նաև նշեց, որ Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև համատեղ համագործակցությունները կարող են օրինակ լինել տարբեր ուղղություններով տարածաշրջանում եռակողմ համագործակցությունների համար:

Տեսանյութեր

Լրահոս