Բաժիններ՝

Յանըմ դետեկտիվ նախագահ ենք ընտրում. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է «Ամեն ինչ արվում է, որ նախընտրական շրջանում ազգս մի լավ ծիծաղի… Դերասանական ողջ հնարքներն օգտագործվում են, և հայ իրականության մեջ՝ նախագահական ընտրություններում, առաջին անգամ մտցվել է դետեկտիվ ժանրը: Այդքանը գնահատելու փոխարեն մարդիկ թերահավատություն են հայտնում:

Լիբանանից Ավո Պողոսյանը հետաքրքրվում է, իբր չգիտի. «Ընտրութիւնները ամսի 18 ին է՞, Հայութեան ազատատենչութեան ու ըմբոստութեան խորհրդանիշ, Փետրվարեան ապստամբութեան օրը, միթոմ այս անգամ ալ ապստամբում ու պայքարում ենք կաշառակերութեան ու անարդարութեան դէմ, ի շահ ԱՊԱՀՈՎ Հայաստանի)»:

Հավանաբար, Ավոն մինչև վերջին պահը սպասում է դետեկտիվ ժանրի նոր սցենարի: Բնականաբար, ձանձրանում է, երբ նախընտրական որևէ օրն անցնում է առանց կրակահերթի. «Յանըմ հետաքրքրական են դարձնում Հայաստանի ձանձրալի ընտրութիւնները:))) Էբոս, գաֆելչիկ, մեթլախչիկ, մասոն, մահափորձ, ՍԴ հա, ՍԴ չէ, առաջադրվել, հրաժարիլ, վերը Աստված կա, հնարաւոր է, բարևներ, թարս խիար, վարձակալութիւն, 180000 հազար աշխատատեղի …..
Խելքս ասում է՝ հացադուլ հայտարարեմ էս բոլորի դէմ:
Բայց հացադուլ հայտարարեմ, որ ի՞նչ անեմ)))»:

Ավո ջան, գոհ չե՞ս, յանըմ դետեկտիվ նախագահ ենք ընտրում, էլ ի՞նչ անենք, որ ընտրությունը ձանձրալի չլինի… Բեյրութահային Հայաստանից երկու բան է հետաքրքրում. «Այս ավանդների հարցը 20 տարի է կլսեմ, հա կլսեմ, ավանդատուները դեռ ո՞ղջ են)))»:

Ողջ են, Ավո ջան, ընտրական «ստատիստիկայով» ողջ ու առողջ են, նրանց կարելի է հանդիպել ընտրացուցակներում և այլ վայրերում… Մյուս բանը, որ անհանգստացնում է Ավոյին, հետևյալն է. «Բոլոր թեկնածուներն ալ վստահ են, որ իրենք շահելու են ընտրութիւնները …Կարո՞ղ է 6 նախագահ ենք ունենալու)»: Վատ բա՞ն է, եղբայր, հայկական «խասյաթ» է՝ շատ լինի, քիչ չլինի: Թող նախագահի քչություն չլինի… Հոգնել ենք պակաս-պռատ ապրելուց…»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս