Դիետոլոգը խոսել է փաթեթավորված հյութերի վտանգավորության մասին
Բժշկական գիտությունների թեկնածու, գաստրոէնտերոլոգ Իրինա Բերեժնայան RT-ին տված հարցազրույցում խոսել է փաթեթավորված հյութերի վտանգավորության մասին և կոչ արել դրանք բացառել սննդակարգից։
Ըստ փորձագետի՝ մեկ բաժակ խնձորի հյութի համար հինգ խնձոր է անհրաժեշտ։
«Դուք չեք կարող միանգամից հինգ խնձոր ուտել, դա հսկայական քանակությամբ պարզ շաքարներ է, ֆրուկտոզա: Ըստ այդմ՝ այն ազդում է ատամների, ստամոքսի վրա, խթանում է ինսուլինի արտազատումը»,- ըստ shantnews-ի՝ բացատրել է նա։
Բժիշկը նշել է , որ փաթեթավորված հյութերը պարունակում են կոնսերվանտներ, ներկանյութեր, կայունացուցիչներ, բուրավետիչներ՝ քիմիական նյութեր, որոնք ագրեսիվ են մարդու օրգանիզմի համար։
Բերեժնայան հորդորել է հյութի փոխարեն խմել մրգային ըմպելիքներ և կոմպոտներ։