Բաժիններ՝

Շվեդ ակտիվիստը որոշել է Ղուրան վառել Թուրքիայի դեսպանատան առաջ

Շվեդ քաղգործիչ, փաստաբան Ռասմուս Պալուդան, ով հայտնի է իր աջծայրահեղական գործունեությամբ, հայտարարել է, որ Շվեդիայի` ՆԱՏՕ անդամակցության բանակցությունների ընթացքում Անկարայի կողմից առաջադրված պայմանները խոսքի ազատության սահմանափակման նպատակ են հետապնդում։ Պալուդան զգուշացրել է, որ հունվարի 21-ին Ղուրան է այրելու Թուրքիայի դեսպանատան առաջ՝ ի նշան խոսքի ազատության պաշտպանության։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Տեղական լրատվականների հետ զրույցում նա ասել է, որ ինքը ոչ մի խնդիր չի տեսնում Շվեդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, սակայն դրան զուգահեռ չպետք է վերացվի խոսքի ազատությունը։ Նա ավելացրել էր, որ իր երկրում չի ցանկանում տեսնել ոչ մի թուրք և քուրդ, իսկ Էրդողանին անվանել էր իսլամական բռնապետ։

Շվեդիայից ու Դանիայից բացի՝ այլ երկրներում նա գործունեություն չի ծավալում։ Ավելի վաղ նա փորձել էր Ֆրանսիայում Ղուրան այրել, սակայն արտաքսվել էր երկրից։

Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողությունների ֆոնին 2022 թ. մայիսի 18-ին ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարին հայտեր էին ներկայացրել դաշինքին անդամակցելու վերաբերյալ։ Այս պահին ՆԱՏՕ–ում Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը չի վավերացրել 30-ից միայն երկու երկիր` Հունգարիան և Թուրքիան։

Թեև Մադրիդում կայացած բանակցություններից հետո Թուրքիան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն առաջ քաշելով մի շարք պահանջներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս