Պենտագոն․ «Ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում Թուրքիան կարևոր գործընկեր է»

ԱՄՆ Պենտագոնի (Պաշտպանության նախարարություն) խոսնակ գեներալ-մայոր Պատրիկ Ռայդերը Կոնգրեսում պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Պատասխանելով Թուրքիա մատակարարվող F-16-երի և Հունաստանին տրամադրվող F-35-երի մասին հարցերին՝ խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ն երկու երկրների հետ էլ հարաբերություններ ունի, և այդ ռազմական ինքնաթիռների գնման գործընթացներն իրար հետ կապ չունեն։

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերություններին, ապա մենք միշտ ասել ենք, որ Թուրքիան մեզ համար կարևոր գործընկեր ու դաշնակից է։ Այդ իսկ պատճառով աշխատելու ենք Թուրքիայի առաջնորդների հետ այդ հարաբերություններն ուժեղացնել ու վստահ լինել, որ փոխադարձ ռազմական կարիքներն ուշադրության տակ են։ Շարունակելու ենք սերտ աշխատել»,- նշել է նա։

Այն հարցին, թե որոշ երկրներ առարկություններ ունեն Թուրքիային տրամադրվող F-16-երի վերաբերյալ, Ռայդերն ասել է, որ որոշումը պետք է Կոնգրեսը կայացնի։

«Ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում Թուրքիան կարևոր գործընկեր է»,- ընդգծել է խոսնակը։

Նա նաև ավելացրել է, որ 90-100 ուկրաինացի զինվոր «Patriot» համակարգի օգտագործման համար ԱՄՆ Օկլահոմա նահանգի «Fort Sill» ռազմաբազայում հատուկ պատրաստություն է անցնում։

Տեսանյութեր

Լրահոս