Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շուտափույթ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված դրույթներին համապատասխան, ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։