«ՀՀ 3-րդ նախագահից խոսողը պետք է գոնե նրա կեսի չափով այս երկրի համար ինչ-որ բան արած լինի». Աշոտ Անդրեասյան
Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՀՀ 3-րդ նախագահից խոսողը պետք է գոնե նրա կեսի չափով այս երկրի համար ինչ-որ բան արած լինի։
Դուք միայն խոսում եք, չհասկանալով, որ խոսալով վաճառել եք այն երկիրը, որը ազատագրել է, շենացրել է, բարձրացրել է և պահել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանը։
Երբ Քոչարյան Անդո անունով անհասկանալի երևույթը մեղադրում է նախագահին լռության մեջ, դա իմ համար մինիմում անհասկանալի է։
Նախ, նախագահը շատ պարզ արտահայտվել է ձեր վարած դավաճանական քաղաքականության մասին և երկրորդ ՀՀԿ-ն հա՛մ ձեր դավաճանական կառավարության, հա՛մ մնացած դեսպանատների դիմաց բողոքի աջակցություն է անցկացրել ի աջակցություն Արցախի։
Նախագահը նույնիսկ այդ օրը խոսեց և պարզ ասաց այն, ինչ կա։
Դուք ձեր չեղած տեղով մեղադրում եք մի մարդու, ով 2 Արցախյան պատերազմ է հաղթել, ով մահի աչքերին նայել մոտիկից և մնացել է կանգնած։
Դուք, որ նախագահի հայրենասիրության կեսից ունենայիք՝ մեր երկիրը այսօր կծաղկեր։
Չէ՛, դուք սրիկաներ եք, հայրենավաճառ մանիպուլյատորներ, ովքեր իրենց մեղքը մնացածի վրա գցելու համար պատրաստ են ամեն ինչի։
Քոչարյան Անդո, Արսենյան Գուգո, ձեր մասին ի՞նչ ասեմ, դուք թուրքի շահ սպասարկող թուրքին եղբայր համարող մարդիկ եք, ովքեր ասում են, որ թուրքը երբեք հային վատություն չի արել։
Մի բան կասեմ՝ դուք Ազատիչի կոշիկի կեղտը չարժեք, դուք ձեր մակարդակի խաղերի մեջ մնացեք, մինչ գա ձեր հատուցման և դավաճանության համար պատասխան տալու սպասված օրը»։