Կարսում Թուրքիայի զինուժը 8 երկրների մասնակցությամբ ձմեռային զորավարժություն է անցկացնում
2023 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 2 Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրների զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։
Զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով: