Հայրիկյանը հանրահավաք է անցկացնելու
![](https://168.am/wp-content/uploads/2013/01/Paruyr-Hayrikyan.jpg)
Վաղը՝ փետրվարի 16-ին, ՀՀ նախագահական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը ժամը 17:30-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու:
«Սա վերջին հնարավորությունն է ժողովրդին համախմբելու և նրանց միջից վախն ու մոլորությունը վերացնելու համար: Եթե չանենք այսօր, վաղը ուշ կլինի, և այն մարդիկ, ովքեր, իրոք, հավատում են, որ ամեն մեկն իր ինքնորոշմամբ կարող էր ինչ-որ բան անել, կզղջա իր չարածի համար: Կանխավ բոլորից շնորհակալություն եմ հայտնում և հավատում եմ Ձեզ»,- գրված է հանրահավաքի կոչի մեջ: