«Հույս ունեմ, որ Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում ողջամտությունը չի լքի հիմնական դերակատարներին և հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում ներքաղաքական իրավիճակը երեկվա համեմատ էականորեն լիցքաթափվել է։

Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։

Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը»։

Տեսանյութեր

Լրահոս