Մեկնարկում են բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները
Մեկնարկում են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից: Այս մասին հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:
Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։Մեկնարկում են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները. դիմորդները քննություն կհանձնեն քիմիա և ռուսաց լեզու առարկաներից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
738 դիմորդ քիմիա է հանձնելու, որից 284-ը Երևանում, 454-ը՝ մարզերում: 131-ը ռուսերեն է հայտագրել, որից 15-ը Երևանում և 116-ը մարզերում:
Տարվա եղանակով պայմանավորված, որոշվել է քննությունն սկսել ամռան համեմատ 2 ժամ ուշ՝ 11.30-ին: Քիմիայի քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները կկայանան հունվարի 15-ից փետրվարի 12-ը։