«Մի բան արեք, թեկուզ նախաձեռնեք Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը, խառնեք խաղաքարտերը, գիտակցված բանակացող փոխեք….»․ Թևան Պողոսյան

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․  «31 օր է Արցախի Հանրապետությունը շրջափակման մեջ է:

Հուսամ, որ Արցախի մեկամսյա շրջափակումը բավարար է` հասկանալու համար, որ կարևորը չընկալելու դեպքում պարտությունը, միևնույն է, պարտություն է բերելու: Բայց մենք ամենայն համառությամբ դաս քաղել չենք սիրում ու իրականությնն էլ հետևաբար չենք հասկանում:

… խոսքը ոչ մեկին պետք չի, լռությունն էլ ոչ ոք չի հասկանում, … մի բան արեք, թեկուզ նախաձեռնեք Արցախի հանրապետության ճանաչման գործընթացը, խառնեք խաղաքարտերը, գիտակցված բանակացող փոխեք, …. Հանուն Հայաստանի ձեր անձնականը ստորադասեք ՄԵՆՔԻ` միասնական գալիք սերունդների շահերին ….
Իսկ ճանապարհը բացումը ունի միայն ուժային լուծում։ Ուժն է ծնում իրավունք: Պետք է հասկանանք, որ «խաղաղասեր ու իբր ժողովրդավար» հլու հնազանդից բան չի ստացվելու։ Իսկ ՈՒԺ կարող ենք ունենալ միայն ՄԵՆՔ-ին հասնելով:

Այսքանը:

Հ.Գ. Թշնամին միայն ուժի լեզուն է հասկանում։ Մեր պապերն են ասել, թուրքի հետ շփվիր, բայց ճպատըտ ձեռքից ցած մի դիր։ Երբ ոտի կկանգնենք, այդ ժամանակ էլ ամեն ինչ կդադարի»։

Տեսանյութեր

Լրահոս