«Մինսկի խումբը ևս գտնում էր, որ Լաչինը պետք է մնա հայերին». Ալիև

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Ալիևը նշում է, որ Մինսկի խմբի բանակցությունների ժամանակ հայկական կողմը պատրաստ էր դուրս գալ հինգ շրջաններից, բայց ցանկանում էր պահել Լաչինն ու Քարվաճառը: «Մինսկի խումբը ևս գտնում էր, որ Լաչինը պետք է մնա հայերին»,–նշում է Ալիևը»:

Ալիևը ասուլիսի ժամանակ նաև հայտարարել է,  որ ոչ բարեկամական է համարում Հնդկաստանի կողմից ՀՀ–ին զենք վաճառելը, ապա պատմել է, թե ինչ քանակի զենք են ձեռքբերում Թուրքիայից ու Իսրայելից:

«Դա մեծացնում է պետության նշանակությունը և հնարավորությունները, որպեսզի որևէ մեկը չկարողանա Ադրբեջանի դեմ հանդես գալ»,–նշում է Ալիևը:

«Այսինքն` Ալիևի տրամաբանությամբ իրենք պետք է զինվեն, մենք էլ նետ ու աղեղ պահենք, լավագույն դեպքում»,- գրում է Տ. Հայրապետյանը։

Տեսանյութեր

Լրահոս