«Սա ասում է մեկը, ով 2018թ.-ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար». Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կապիտուլյանտն ասում է, իբր միջազգային հանրությունն Արցախը միշտ համարել է Ադրբեջանի մաս: Եվ սա ասում է մեկը, ով 2018թ.-ից նստել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիմաց ու իբրև թե բանակցել նույն ԵԱՀԿ ՄԽ կողմից ընդունելի ինքնորոշման իրավունքի համար:

Սա ասում է մի մարդ, ով իբրև թե բանակցել է նույն Ալիևի հետ, որը 2016թ. հոկտեմբերին ասում էր, որ միջազգային հանրությունն իրեն ճնշում է որպեսզի ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը:

Ախր, սիրելի իմ հայ ժողովուրդ, ինչո՞ւ ենք մենք այսքան անբախտ: Ինչո՞ւ ամենավճռական պահին ճակատագիրդ վստահեցիր ամենադավադիր կերպարին»:

Տեսանյութեր

Լրահոս